2022թ. հունիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ում, տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Ախթալա և Օձուն համայնքներում իրականացված «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի արդյունքների մասին:
Բանախոսներն են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացվեն ծրագրի արդյունքները, համայնքներում վերհանված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, թիրախ համայնքների զարգացման ծրագրերում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման հետ կապված ակնկալիքները:
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
ԴԱՏԱ ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետերը միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետերը:
Հունիս 29, 2022 at 15:17