2023թ. մայիսի 29-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ու հարակից օրենքների փաթեթը: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել էր վերոնշյալ օրենքների փաթեթը:
Նշենք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում ԷկոԼուրն օրինագծերի մշակման փուլում հանդես են եկել առաջարկություններով: Առաջարկություններն ու դիտարկումները կամ մերժվել են կամ մասնակիորեն ընդունվել: ԷկոԼուրի առաջարկություններն՝ այստեղ։
Մայիս 30, 2023 at 14:44