Բաց նամակ Երեւանի քաղաքապետին

Բաց նամակ Երեւանի քաղաքապետին

ԷկոԼուր

“ԷկոԼուր”-ի հրապարակած “Ծառերը կտրելուց հետո էլ ո՞ւմ են պետք քաղաքապետի հանձնարարականները” նյութն (http://www.ecolur.org/hy/news/electionspoliticsecology/who-needs-mayorvs-assignments-if-trees-have-already-been-felled/4609/) անարձագանք չմնաց: Այն հիմք ընդունելով՝ “Դալմա-Սոնա” հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազայանը Facebook սոցիալական ցանցի իր էջում բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասաված է. “Բարի ողջույններս Ձեզ, պարոն Մարգարյան:
Կարծում եմ` տեղյակ եք ներքոդրյալ հոդվածում նշված իրավիճակից, քանի որ ըստ նյութի, Ձեր կողմից տրվել են հանձնարականներ` վարչական տույժի վերաբերյալ:
Սակայն ես հույս ունեմ, որ Դուք չեք սահմանափակվի միայն վարչական տույժի չնչին գումարների գանձմամբ:
Սա այն արարքն է/մեղմ ասած/, որ չի կարելի թողնել ԱՆՊԱՏԻԺ: Իսկ պատիժը պիտի կրեն բոլորը,- եվ Ծառը հատողը, եվ այդ հատումը կարգադրողը, եվ թույլտվություն տվողը, եվ հատկապես նրանք, ովքեր ՊԻՏԻ ՎԵՐԱՀՍԿԵԻՆ, բայց չեն վերահսկել ողջ գործընթացը:
Մենք լավ հիշում ենք, որ Ձեզ առընթեր Էկոլոգիական հանձնաժողովի 1-ին իսկ նիստում բոլորս լսեցինք հանրապետության լավագույն մասնագետների զեկույցը` Երևան քաղաքում իրականացվող կանաչապատման մասին, և հատկապես առանձին կերպով շեշտվեց, թե ՈՐ ԾԱՌԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ: Խոսքը գնում էր արդեն քանի տասնամյակ իրենց արժանիությունը հաստատած ծառերի` բարդիների, սոսիների, կաղնու և այլնի մասին: Այդ ծառերի ցանկում "տուա" ծառատեսակը հաստատ ՉԿԱՐ:
Այդ “տուա” կոչվածը հիմա մեր հանրության մեջ առաջին հերթին առաջացնում է մտքեր այն մասին, որ իշխանությունը դրանով խթանում է ինչ-որ կոնկրետ "մեկի" մասնավորի շահը, իսկ սա տանում է ուղիղ դեպի փողերի լվացման ու կոռուպցիայի մտքին...
Հարգելի պարոն Մարգարյան, հուսամ, արձագանքը կլինի ադեկվատ, - նախ բոլորս կիմանանք այս հոդվածում նշված արարքի ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԺԻ մասին, եվ 2-րդ` մարդիկ այլևս նման բաներ չեն տեսնի Երևանի փողոցներում:
Լավ է, որ երիտասարդությունն արթնացել է 20-ամյա թմբիրից եվ ինքն է արդեն դառնում ԻՐ ՔԱՂԱՔԻ ՏԵՐ-ը”:  

Փետրվար 27, 2013 at 17:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր