Ահա, թե ինչու են փողերի համար գնում EBRD-ի մոտ

Ահա, թե ինչու են փողերի համար գնում EBRD-ի մոտ

ԷկոԼուր

Կլիմայի փոփոխության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) մասին ԷկոԼուրը զրուցեց CEE Bankwatch Network միջազգային ցանցի համակարգող Ալեքսեյ Պասյուկի հետ:

-Ինչո՞ւ է EBRD-ն ֆինանսավորում փոքր ՀԷԿ-երի ծրագրերը գլոբալ տաքացման պրիզմայի միջոցով:

-EBRD-ին նախաձեռնել է որոշ քայլեր ածխածնային արտանետումների նվազեցման ուղղությամբ: Բայց նա չի հրաժարվում այդ արտանետումները ավելացնող նախագծերից, օրինակ, Մոնղոլիայում ածուխի արդյունաբերության ֆինանսավորումից՝ պնդելով, որ Մոնղոլիայում նրանք չեն տեսնում զարգացման այլ ուղի: EBRD-ից դժվար է սպասել, որ բանկը կպայքարի կլիմայի փոփոխության դեմ, եթե նրա ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է սպառման մշակույթի առաջմղման վրա: EBRD-ն փորձում է տարածել ազատ շուկայի, տնտեսական զարգացման գաղափարը, որը հիմնված է սպառման վրա: 

-Անկացնո՞ւմ է արդյոք EBRD-ն իր կողմից ֆինանսավորվող նախագծերի ռիսկերի գնատում: 

-EBRD-ն անցկացնում է իր նախագծերի էկոլոգիական գնահատումը, բայց չի նայում դրանց ազդեցությունը կլիմայի վրա: Օրինակ, գնահատելով նավթամուղի շինարարության նախագիծը, բանկը նայում էր հենց շինարարության ազդեցությունը, բայց ոչ այն փաստը, որ նավթամուղով կտեղափոխվի նավթ, որն անմիջապես ազդում է կլիմայի փոփոխության վրա: EBRD-ն կարծում է, որ ինքը պետք է աջակցի երկրներին, որոնց համար բնական ռեսուրսների արտահանումը զարգացման միակ ուղին է: 

-Ինչպե՞ս են այդ դեպքում պաշտպանվում մարդու իրավունքները: 

-Տեսականորեն մարդու իրավունքները պետք է հաշվի առնվեն նախագծերի Սոցիալական ազդեցության գնահատականի մեջ, բայց դա վերաբերում է միայն մեծ նախագծերին: Իրականում EBRD-ն չպետք է ֆինանսավորի այն նախագծերը, որոնցում տեղի բնակչությունը նախագծին դեմ է հանդես գալիս:

-Կարելի՞ է ասել, որ EBRD-ն առաջին տեղում է դնում փողը և ֆինանսավորում է հենց այն նախագծերը, որոնք արագ եկամուտ են բերում:

-EBRD-ն ֆինանսավորում է այն նախագծերը, որոնք առեւտրային բանկերը մի գուցե չֆինանսավորեին հենց ռիսկերի պատճառով: Բիզնեսը վերանայում է սոցիալական ռիսկերը տնտեսական տեսանկյունից: Եթե դուք խնդիր եք ստեղծում մարդկանց համար, նրանք հետո խնդիր են ստեղծում ձեզ համար՝ դատարաններ դիմելով, ճանապարհներ փակելով:

-EBRD-ն հետևո՞ւմ է արդյոք, թե ինչպես իրականացվում իր կողմից ֆինանսավորվող նախագիծը:

-Նրանք չեն կարող հետևել բոլոր նախագծերի իրականացմանը: Եվ բանկն առաջ է բերում այն փաստարկը, որ հաջորդ անգամ նա կարող է տվյալ ընկերությանը վարկ չտրամադրել: Բայց իրականում, եթե բանկը խիստ լինի, ապա նրա մոտ փողերի համար չեն գա:

Մայիս 29, 2014 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր