ՀՀ կառավարությունն ԱԺ-ից հետ է կանչել ԲՀՊՏ-ների պահպանման գոտիներում փոքր ՀԷԿ-երի կառուցումը թույլատրող օրինագիծը

ՀՀ կառավարությունն ԱԺ-ից հետ է կանչել ԲՀՊՏ-ների պահպանման գոտիներում փոքր ՀԷԿ-երի կառուցումը թույլատրող օրինագիծը

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովից հետ է կանչել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ թույլատրվելու էր փոքր ՀԷԿ-երի կառուցումը բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանման գոտիներում: Այս մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհրդի «Ջրային ոլորտի» աշխատանքային խմբի  համակարգող Արևիկ Հովսեփյանին հայտնել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Ջրային ոլորտի» աշխատանքային խմբի անդամները նամակ են ուղղել Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին (պատճեններն ուղղված են ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանին և ԱԺ-ի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին)՝ առաջարկելով.

- ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը չներկայացնել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

- Ջրային օրենսգրքի 30.1 հոդվածում լրացում կատարել և մերժել ՓՀԷԿ-երի կառուցման համար ՋԹ-ի տրամադրումը ոչ միայն բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, այլ նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում

- ՀՀ-ում ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտի զարգացումը խթանել՝ այլընտրանքային/վերականգնվող էներգիայի աղբյուրներն օգտագործելով (արեւ, հողմ), իսկ ԲՀՊՏ-ների տարածքում, որտեղ կա էկոզբոսաշրջության չիրացված ներուժ, զարգացնել էկոզբոսաշրջության մշակույթը որպես տնտեսությանն օժանդակող ու միաժամանակ շրջակա միջավայրը պահպանող մոտեցում:

Հունիս 15, 2021 at 13:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր