

Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման միտումներն ու հեռանկարները, ոլորտի կարևորագույն հիմնահարցերը քննարկվեցին 2021թ. հունիսի 15-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում:
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը խոսեց արևային էներգիայի հզորությունների ավելացման և ընդհանուր էլեկտրաէներգիայի համակարգի վրա դրա ազդեցության մասին, անդրադարձավ միջազգային փորձին: Թեման շարունակեց փորձագետ Էդվարդ Արզումանյանը:
Քննարկմանը մասնակցեցին ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Խազեր» ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը, փորձագետ Ռոզա Ջուլհակյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր Թեհմինե Ենոքյանն ու «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Մովսես Արիստակեսյանը:
Հանդիպման վերաբերյալ մանրամասները կներկայացնենք հաջորդ հրապարակումներում:
Տեսանյութը ստորև:
Հունիս 21, 2021 at 16:16