

«Իզոդրոմ» ՍՊԸ-ին պատկանող «Յաղդան ՓՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանում իրականացված ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
«Յաղդան ՓՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանը կառուցված է Լոռու մարզի Տաշիր գետի Լոռվա ջրանցքի վրա:
Ոռոգման սեզոնին ընկերությունը իրականացրել է 11 միլիոն 278 հազար 656 խմ ջրառ, որը նախատեսված չի եղել ջրօգտագործման թույլտվությամբ: Նաև կատարված և պահպանված չեն փորձաքննական դրական եզրակացությամբ նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման պարտադիր պահանջներն ու պայմանները:
Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ընդհանուր՝ 300 հազար դրամի չափով։ «Իզոդրոմ» ՍՊԸ-ի կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության արդյունքում շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 22 միլիոն 557 հազար 312 դրամ։
Լուսանկարը՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Օգոստոս 31, 2021 at 15:36
