Երևանում բացվեց 254 Մվտ հզորությամբ Երևան-2 համակցված ցիկլով նոր էլեկտրակայանը

Երևանում բացվեց 254 Մվտ հզորությամբ Երևան-2 համակցված ցիկլով  նոր էլեկտրակայանը

Նոյեմբերի 29-ին  Երևանում բացվեց 254 Մվտ հզորությամբ Երևան-2 համակցված ցիկլով  նոր էլեկտրակայանը (ԵՀՇԳՑԷ-2): Կայանի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ծրագիրը նախագծել են իտալական «Ռենկո», «Սիմենս» և «Սիմեստ» պետական ներդրումային ֆոնդի հիմնադրած «Արմփաուեր» ընկերությունները: Այն գտնվում է ԵՀՇԳՑԷ-1 կայանի տարածքում:

«Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարինի  խոսքով` նոր կայանի արտադրական ծավալը կարող է ապահովել Հայաստանի էլեկտրաէներգիայի 20-25 տոկոսը: Նշվել է, որ կարգաբերման աշխատանքների ավարտից հետո էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան՝ մոտավորապես 28-29 դրամ է կազմելու 1 կիլովատտի արժեքը:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:

 

Նոյեմբեր 30, 2021 at 15:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր