Հայաստանում արևային կայանների քանակական աճը և մասնաբաժինն էներգահամակարգում աննախադեպ են․ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն

Հայաստանում արևային կայանների քանակական աճը և մասնաբաժինն էներգահամակարգում աննախադեպ են․ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն

«Արևային կայանների քանակական աճը և մասնաբաժինն էներգահամակարգում աննախադեպ են։ Տարեկան տվյալներով՝ 8 տոկոս, ինչը շատ մեծ ցուցանիշ է։  Ամռան ամիսներին, երբ հիդրոկայաններն են հարաբերական աճ ունենում և, իհարկե, արևային կայանների արտադրանքն է անհամեմատատ մեծ շատ, մեծ տոկոս են կազմում՝ մինչև 30-40 տոկոս, ընդամենն այդ մի քանի ամիսներին և ցերեկվա ժամերին», - հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը փետրվարի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանն արևային օրերի քանակով ունի լավագույն ցուցանիշները։ «Ածխաջրածնային վառելիքի ժամանակը վերջանում է, որով մենք միշտ եղել ենք աղքատ։ Եկել է արևային էներգիայի ժամանակը, որով մենք շատ հարուստ ենք։ Մշակված է նպաստավոր քաղաքականություն, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին իր տանն իր ունեցած հնարավորություններով տեղադրել արևային հզորություններ», - ասաց Կարեն Հարությունյանը։

Փետրվար 16, 2024 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր