ՀՀ վարչապետը Մյունխենում գերմանական ընկերությունների հետ քննարկել է կանաչ ջրածնային էներգիայի ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ վարչապետը Մյունխենում գերմանական ընկերությունների հետ քննարկել է կանաչ ջրածնային էներգիայի ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող «Fichtner» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի և ընկերության ներկայացուցիչների հետ:

Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի՝ քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի և կուտակիչ կայանների կառուցման ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերոնշյալ ուղղությունների զարգացումը Հայաստանում և նշել, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները գործակցության հնարավորությունների շուրջ:

ՀՀ վարչապետը նաև հանդիպում է ունեցել «Սիմենս էներջի» ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Բրուքի հետ: Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցութանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում «Սիմենս էներջի»-ի կողմից ծրագրերի իրականացման հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանը հայտնել է կառավարության աջակցությունը` ոլորտում նոր ծրագրերի իրականացման գործում:

Փետրվար 19, 2024 at 13:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր