Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական ծրագիրը մեկ տարով երկարաձգվեց

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական ծրագիրը մեկ տարով երկարաձգվեց

ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգեց «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը»՝ մինչև 2025թ․ հուլիսի 1-ը։

Ծրագիրը մեկնարկել է 2022թ․ հունիսի 1-ից։ Ըստ ՀՀ կառավարության որոշման հիմնավորման՝ նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ․ արդյունքներով շահառուների թիվն ավելի քան 7600 է։ Ծրագրի ավարտը նախատեսված էր 2024թ․ հուլիսի 1-ին: Նշված է, որ ծրագրի երկարաձգմամբ շահառուների թիվը կավելանա ևս շուրջ 3000-ով։

«Ծրագրի երկարաձգմամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ 2024թ․ պետական բյուջեի ծախսերում կատարել համապատասխան փոփոխություններ և նախատեսված միջոցներն ավելացնել շուրջ 2000 նոր շահառուի համամասնությամբ։ Այդ նպատակով անհրաժեշտ կլինի ՀՀ 2024թ․ պետական բյուջեում իրականացնել համապատասխան վերաբաշխում՝ ծրագրին հատկացնելով հավելյալ շուրջ 200 միլիոն դրամ, իսկ 2025թ․ և հետագա տարիների համար հավելյալ անհրաժեշտ կլինի շուրջ 400 միլիոն դրամ»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Փետրվար 23, 2024 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր