12 միլիոն եվրո արտոնյալ վարկ Գերմանիայից՝ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության համար

12 միլիոն եվրո արտոնյալ վարկ Գերմանիայից՝ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության համար

Գերմանիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 12 միլիոն եվրո արտոնյալ վարկ «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն. փուլ III» ծրագրի իրականացման համար:

ՀՀ Ազգային ժողովը սույն թվականի մարտի 19-ին վավերացրեց 2023 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը։

Վարկի մարման ժամկետը 2030 թվականն է: Այն հատկացվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության բյուջեից: Գումարի բաշխումն իրականացվելու է Հայ-գերմանական հիմնադրամի միջոցով, որն էլ իր հերթին՝ կոմերցիոն բանկերի միջոցով:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժ/պ Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով: Վարկ կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արևային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ կառուցելու համար:

Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով՝ 0,9 տոկոսային կետով, բայց համաձայնագրում տոկոսադրույքը նշված չէ։  «Համեմատության համար նշեմ, որ երբ ԱՄՆ-ը պարտք է ներգրավում, մոտ է 4-5 տոկոսին, այս վարկային միջոցը 1 տոկոսի սահմաններում է», - նշել է Ռաֆայել Գևորգյանը։

Մարտ 20, 2024 at 14:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր