

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացնում է իր նոր՝ «Կլիմայական և էներգետիկ մարտահրավերներ. LILA-ի լուծումները» տեսանյութը:
Տեսանյութը ներկայացնում է, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդել Հայաստանի գյուղական բնակավայրերի կյանքի ու դրանց զարգացման հեռանկարների վրա: «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի օրինակով ցույց է տրվում, որ կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության միջոցառումներ իրականացնելու դեպքում հնարավոր է մեղմել այդ բնակավայրերում ծառացած խնդիրները:
Տեսանյութում ծրագրի փորձագետներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները խոսում են կլիմայի փոփոխության հասցրած վնասների ու դրանք մեղմելու ուղիների ու լուծումների մասին: Ներկայացվում է, թե Ծրագրի շրջանակում Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի շահառու համայնքներում ինչ աշխատանքներ են իրականացվել:
Տեսանյութը պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Հոկտեմբեր 14, 2024 at 10:05