2021թ. դեկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի «Ապրելու իրավունք» տեսաֆիլմի ցուցադրությունը՝ «Քիմիական աղտոտվածությունը Լոռիում. մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունք» խորագրով համաժողովի ժամանակ:
Ֆիլմը նվիրված է Լոռու մարզում քիմիական աղտոտվածության ենթարկված՝ Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Արմանիս, Մղարթ, Շնող և Թեղուտ բնակավայրերի բնակիչների առողջական և սոցիալական խնդիրներին: Մարդիկ խոսում են իրենց առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի և վտանգների, իրենց պատճառված վնասների մասին: Նրանք պատրաստ են պաշտպանել իրենց խախտված իրավունքները:
Ֆիլմը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի (ռեժիսոր՝ Նիկոլայ Դավթյան) կողմից՝ չեխական «Առնիկա» կազմակերպության, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Դեկտեմբեր 09, 2021 at 14:37