2021թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից նկարահանված «Հայաստանի բաց վերքերը՝ չգործող հանքեր» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ցուցադրվեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպված Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումի ժամանակ:
Ֆիլմում ներկայացվում է, թե ինչ խնդիրների առաջ են կանգնել ազդակիր համայնքները հանքերի շահագործումից և ապա շահագործման դադարեցումից հետո: Ինչ օգուտներ ու վնասներ են կրել հանքարդյունաբերական գործունեությունից, ինչքանով են տեղյակ համայնքի նկատմամբ ընդերքօգտագործողի ստանձնած պարտավորություններից:
Ֆիլմը նկարահանվել է 2020թ-ի ընթացքում «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Դեկտեմբեր 16, 2021 at 18:28