«Հետ բերե՛ք մեր ջուրը». ԷկոԼուրի նոր տեսանյութը՝ Վերին Գետաշենի սոցիալ-տնտեսական ու բնապահպանական խնդիրների մասին

«Հետ բերե՛ք մեր ջուրը». ԷկոԼուրի նոր տեսանյութը՝ Վերին Գետաշենի սոցիալ-տնտեսական ու բնապահպանական խնդիրների մասին

Փոքր հիդրոէներգետիկան մեծ ճնշում է գործադրում գյուղական բնակավայրերի վրա՝ ոռոգման սեզոնին գրեթե անջուր թողնելով գյուղացիներին: Այս խնդիրը սուր է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Վերին Գետաշեն բնակավայրում, որի տարածքում գործում է «Արգիչի» ՓՀԷԿ-ը: 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի՝ «Համայնք և սոցիալ-էկոլոգիական մարտահրավերներ» խորագրով երկրորդ տեսանյութում ներկայացնում ենք փոքր հիդրոէներգետիկայի հետևանքով Վերին Գետաշենում առկա սոցիալ-տնտեսական ու բնապահպանական խնդիրները: Տեսանյութում տեղի բնակիչները խոսում են, թե ինչ վնասներ են կրել, առաջարկներ հնչեցնում՝ դրանց մեղմման կամ լուծման ուղղությամբ: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը խոսում է սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման մասին: Վերին Գետաշեն բնակավայրի վարչական ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն անդրադառնում է «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությունից ֆինանսական աջակցություն ստանալու իրենց ապարդյուն փորձերին ու ընկերության՝ սոցիալական պատասխանտվությունից խուսափելուն:

Տեսանյութը նկարահանվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ: 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:



Մարտ 16, 2022 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր