«Հայաստանի կանաչ հարստությունը․ վայրի բարիքների հետքերով». Էկոլուրի նոր տեսանյութը

«Հայաստանի կանաչ հարստությունը․ վայրի բարիքների հետքերով». Էկոլուրի նոր տեսանյութը

Էկոլուրը հրապարակել է իր նոր՝ «Հայաստանի կանաչ հարստությունը․ վայրի բարիքների հետքերով» տեսանյութը։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում աջակցություն է տրվել Հայաստանի չորս՝ Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում վայրի հավաքչությամբ զբաղվող բնակիչներին ու ծրագրի շրջանակում ստեղծված բիզնեսներին։ Այս տեսանյութում ներկայացնում ենք այդ բնակիչներից մի քանիսի հաջողության պատմությունները՝ որպես օրինակ և ոգեշնչում բնակավայրում մնալու, բնության բարիքներից եկամուտ ստեղծելու, լրացուցիչ աշխատատեղեր հիմնելու ու բնակավայրի համար սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու մասին։

Տեսանյութում Լոռու մարզի Դսեղ գյուղից Մանիկ և Մարիամ Եգանյանները ստեղծել են «Լոռենի» թեյարանն ու թեյերը։ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում «Մի բուռ» սահմանամերձ էկո-գյուղերի միավորման համահիմնադիր Էկա Հորստկան համախմբել է կանանց մասուրի և խաղողի դոշաբի պատրաստման շուրջ։

Սյունիքի մարզի Շաղատ բնակավայրում վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանի ջանքերով ստեղծված գյուղական կոոպերատիվը Հայաստանում առանձնանում է իր յուրահատուկ մոտեցումներով և երկարամյա գործունեությամբ։ Այս բոլոր նախաձեռնություններին աջակցել է ԼԻԼԱ ծրագիրը, կատարվել է բրենդավորում, հավաքված բույսերն ու դոշաբը փաթեթավորվել են և դուրս եկել շուկա։ 

Տեսանյութը պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։



Հուլիս 10, 2025 at 17:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր