Լոռու մարզի 3 գյուղական համայնքների շուրջ 100 հա տարածքում «Էյ Թի Փի» հիմնադրամը ծառատունկ կիրականացնի

Լոռու մարզի 3 գյուղական համայնքների շուրջ 100 հա տարածքում «Էյ Թի Փի» հիմնադրամը ծառատունկ կիրականացնի

ԷկոԼուր

«Էյ Թի Փի» հիմնադրամը նախատեսում է 2019թ-ի աշնանը Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի 42,1 հա, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի 39,14 և Ուռուտ բնակավայրի 16,2 հա տարածքներում ծառատունկ իրականացնել: Բնապահպանական փորձաքննության ներկայացված ծառատունկերի հայտերի հանրային քննարկումները տեղի կունենան նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Ազնվաձորի համայնքապետարանում, նույն օրը՝ ժամը 13:00-ին, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակում:

Ազնվաձորում և Բովաձորում անտառապատման համար ընտրված տարածքները նախկինում անտառապատ են եղել, հողի նպատակային և գործառնական նշանակությամբ՝ գյուղատնտեսական արոտավայր: Ուռուտում ընտրված տարածքը համայնքային խոտհարք է, որը չի օգտագործվել մեքնենաների համար դժվարանցելի ճանապարհի պատճառով:

Ընտրված տարածքներում նախատեսվում է յուրաքանչյուր մեկ հեկտար տարածքում 2400 ծառ և 900 թուփ տնկել՝ Սոճի կովկասյան, Կաղնի խոշորառէջ, Հացենի սովորական, Կեչի ելունդավոր, Խնձորենի արևելյան, Տանձենի կովկասյան, Թխկի բարձրլեռնային, Արոսենի և Ազնվամորի:

19:07 Նոյեմբեր 20, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news