«ՀԱՅԱՆՏԱՌՆ» ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ankakh.com

Հայաստանի անտառային ֆոնդի հակահրդեհային պահպանությունն ուժեղացնելու, հրդեհները ժամանակին հայտնաբերելու եւ մարելու նպատակով հանրապետությունում սկսվել է իրականացվել  «2010 թվականի հակահրդեհային ծրագիրը»: Տասը միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը համատեղ մշակել եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն են ներկայացրել Հայանտառե ՊՈԱԿ-ի 22 անտառտնտեսություններն ու համապատասխան մարզպետարանները:

Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Հայանտառե ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, ծրագրի շրջանակներում առանձնացվել են համապատասխան տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, դրանց համար վառելանյութի պահեստային պաշարներ, գույք, գործիքներ, հագուստ. գործում է նաեւ հրդեհավտանգ ժամանակաշրջանի շուրջօրյա ծառայությունը: Ընկերությունը մշտական կապի մեջ է նաեւ «Հայհիդրոմետի» հետ եւ հրդեհավտանգ իրավիճակի մասին անմիջապես իրազեկում է տնտեսություններին ու տեղի բնակչությանը: Մ. Մաթեւոսանի խոսքով` այս տարի ՀՀ անտառատարածքներում հրհեհների բռնկման դեպքեր դեռեւս չեն արձանագրվել:

Հունիս 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր