

ԷկոԼուր
«Դիլիջան» ազգային պարկն արդեն ունի արահետների քարտեզ, հայտնում է Կովկասի բնության հիմնադրամը (CNF): Արահետների քարտեզը հնարավորություն է տալիս արշավորդներին, զբոսաշրջիկներին ընտրել քայլարշավային ուղիներ ազգային պարկի տեսարժան վայրերը, մշակութային և բնության հուշարձաններն այցելելու համար: Աշխատանքներն իրականացրել է «Cartisan» ընկերությունը:
«Դիլիջան» ազգային պարկի քարտեզագրման աշխատանքներն իրականացվել են «Տրանսկովկասյան արահետ» տարածաշրջանային ծրագրի հետ սերտ համագործակցության շրջանակներում: Ծրագիրը ներառում է 3000 կմ, որից 750 կմ-ը Հայաստանի տարածքում. այն հյուսիսում կմիանա Վրաստանի, իսկ հարավում՝ Իրանի սահմանին: «Դիլիջան» ազգային պարկում տրանսկովկասյան արահետի ստեղծման աշխատանքներին մասնակցել են կամավորներ տարբեր երկրներից:
Լուսանկարը՝ CNF-ի
Փետրվար 11, 2019 at 18:39
