

ԷկոԼուր
2019 թ. մարտի 29-ից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում հայտնաբերվել են 662 ապօրինի հատված ծառեր: Այս մասին հայտնում են Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեից:
Մասնավորապես՝ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում հայտնաբերվել է 19, «Դսեղի անտառտնտեսություն»-ում՝ 193, «Եղեգնուտի անտառտնտեսություն»-ում՝ 31, «Իջևանի անտառտնտեսություն»-ում՝ 141, «Լալվարի անտառտնտեսություն»-ում՝ 121, «Կապանի անտառտնտեսություն»-ում՝ 10 և «Ստեփանավանի անտառտնտեսություն»-ում՝ 147 ապօրինի հատված ծառ։
Ապօրինի ծառահատումների մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
Մայիս 02, 2019 at 13:06
