

ԷկոԼուր
ՀՀ ոստիկանությունը Ստեփանավանում հայտնաբերել է ապօրինի ծառահատումներ իրականացնողների: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` մայիսի 10-ին բաժին են ներկայացվել 23-ամյա Հակոբ Ա․-ն և 24-ամյա Միքայել Գ․-ն, ովքեր նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որ նախնական պայմանավորվածությամբ հունվար-փետրվար ամիսներին ձեռնասղոցով պարբերաբար ապօրինի հատել են շուրջ 100 ծառ։ Ստացված փայտանյութը ձեռնասայլով տեղափոխել են իրենց տների բակեր ու մասնատել։ Փայտանյութի մի մասն անձամբ են օգտագործել, իսկ մյուս մասը՝ մեկ խորանարդը 12.000-14.000 դրամով վաճառել են տարբեր անձանց:
«Ձեռնասղոցը հայտնաբերվել է:Ձեռնարկվում են միջոցառումներ գնորդների ինքնությունը և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:Քննությունը շարունակվում է»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:
Մայիս 13, 2019 at 14:42
