

ԷկոԼուր
Հունիսի 22-ին ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելու ժամանակ Գուգարք գյուղում ստուգման ենթարկելով Վահագնի գյուղի 35-ամյա մի բնակչի վարած «ՈՒԱԶ-31519» մակնիշի մեքենան, հայտնաբերել են մոտ 2 խմ փայտանյութ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ և հայտնել է, որ այն պատկանում է ուղևորին՝ Գուգարք գյուղի 55-ամյա բնակչին:
Վերջինս հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է նույն օրը, Գուգարք գյուղի վարչական տարածքի «Գրիշի աղբյուր» կոչվող հանդամասից՝ բենզասղոցով ապօրինի հատելով երկու հատ կանգուն ծառ:
Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիս 25, 2019 at 12:20
