

ԷկոԼուր
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանի հրամանով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վահե Մացակյանը։ Այս մասին տեղեկացնում է Անտառային կոմիտեի պաշտոնական կայքը:
Վահե Մացակյանը զբաղեցրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի պետի, այնուհետև Անտառային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնները։
Նշենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Արեգ Կարապետյանը, ով ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:
Սեպտեմբեր 24, 2019 at 13:20