

ԷկոԼուր
Հոկտեմբեր ամսվա սկզբին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 5-րդ պահաբաժնի «Հորիզոնի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից ապօրինի հատված թվով 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր, իսկ նույն մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Ելլու» տարածքում՝ թվով 43 հատ նույն ծառատեսակի ծառի կոճղեր։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 26.802.000 ՀՀ դրամ։
Իրավախախտումն արձանագրվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները և Ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչության ծառայողները:
Այս մասին հայտնում է են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Հոկտեմբեր 14, 2019 at 16:11