Panorama.am
Panorama.am-ի աղբյուրների պնդմամբ հուլիսի 28-ին Վայք քաղաքից դեպի Սիսիան տանող մայրուղին հրդեհապատ վիճակում էր գտնվում: Ճշտելու համար դիմեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը, որտեղից հաստատեցին հրդեհների առկայությունը:
Ինչպես մեզ փոխանցեց աշխատակիցը, հրդեհը բռնկվել է Արտավան-Զառիթափ գյուղերի անտառներում: Ահազանգն ԱԻՆ-ում ստացվել է 12.40-ին, իսկ 14.55-ի դրությամբ հրդեհի մեկուսացում է տրվել, սակայն մարում չի եղել: Այս պատճառով մեզ դժվարացան փոխանցել, թե ինչքա՞ն տարածք է այրվել :
Հստակ տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ:
Հուլիս 29, 2010
