ՏԱՎՈՒՇՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀԱՃԱՐԵՆԻՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄ

Արմենպրես

Ոստիկանության Տավուշի բաժնի եւ Արծվաբերդի անտառտնտեսության աշխատողները հուլիսի 27-ի համատեղ ստուգայցի ընթացքում Նավուրի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Սրոցի մատ» կոչվող անտառամասում հայտնաբերել են հաճարենիների ապօրինի հատման 4 դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 1962 թ. ծնված Գ. Հ..-ն: Պետությանը պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ Գերասիմ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Հուլիս 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր