

ԷկոԼուր
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2020 թ․ 285 հազար եվրոյի չափով առաջին գումարային փոխանցումն է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կառավարման արդյունավոտության բարձրացման համար:
Ինչպես ԷկոԼուրին հայտնեց CNF-ի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի համակարգող Մարինե Կարապետյանը, հատկացված գումարից 103 հազար եվրոն ուղղվելու է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 93 հազար եվրոն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78 հազար եվրոն՝ «Դիլիջան» ազգային պարկին և 10 հազար եվրոն՝ «Արփի լիճ» ազգային պարկին:
Ինչպես նշում է CNF-ը՝ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը: Գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:
Ապրիլ 20, 2020 at 16:06
