Արմենպրես
Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հարակից տարածքում օգոստոսի 1-ին անտառային հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, հրդեհը դեռեւս մարված չէ, սակայն ընթանում են շիջման աշխատանքներ: Արդեն այրվել է 20 հեկտար անտառածածկ տարածք: Որպես հրդեհի հիմնական պատճառ դիտվում է չորային եղանակը:
Օգոստոս 03, 2010
