148 միլիոն դրամի վնաս բուսական աշխարհին

148 միլիոն դրամի վնաս բուսական աշխարհին

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թ. մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 196 դեպք, որից 148-ով հաշվարկվել է 148 միլիոն 710 հազար 812 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 81-ով նշանակվել 11 միլիոն 165 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: 

Նշված ժամանակահատվածում կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 6 դեպքից 4-ով հաշվարկվել է 135 հազար 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 130 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Հունիս 12, 2020 at 13:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր