«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՀՐՍԱՆԻՔ, ՍԱԼՅՈՒՏ, ՀՐԴԵՀ, ՀՐՇԵՋ 3 ՄԱՐՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ

Tert.am-Հայկական Ժամանակ

Թեև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նախօրեին մեզ ասել էր, որ իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում շաբաթ օրը տեղի ունեցած՝ իր եղբորորդու և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանի դստեր հարսանիքը սովորական հայկական հարսանիք է եղել, երեկ մեզ հայտնի դարձավ, որ հարսանիքի ժամանակ շուրջ 25 րոպե այնպիսի ճոխ հրավառություն է կազմակերպվել, որ հարակից անտառում հրդեհ է բռնկվել։ Այրվել է ավելի քան 1,5 հեկտար տարածք։ Հրդեհի մարմանը մասնակցել է հրշեջ 3 մարտական հաշվարկ, մարումը տևել է շուրջ մեկ ժամ։

Նշենք, որ «Փարվանա» ռեստորանի հարակից տարածքում բռնկված հրդեհի փաստը արձանագրված է նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ամփոփագրում։

Սեպտեմբեր 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր