

Հրապարակ
Երկու օր է` այրվում են Լոռու մարզի Բազում գյուղի հանդամասերը: Երեկ ծուխը հասել էր Վանաձոր: Փրկարար ծառայությունից ասել են. «Այդ տարածքներում տեխնիկա չի բարձրանում, պայմանավորվել ենք Բազումի գյուղապետի հետ, որ ուղղակի մարդիկ են հրդեհը մարելու»:
Իսկ Բազումի գյուղապետ Հասմիկ Հարությունյանին բարկացրել էր այն, որ հրդեհի մարման աշխատանքները մնացել են գյուղացիների ուսերին. «Կրակը նոր էր բռնկվել, զանգեցի փրկարար ծառայություն, ասացին, որ ղեկավարությանը տեղյակ կպահեն: Հետո կրկին զանգեցի, ասացի, որ կրակը թեժացել է, կմտնի անտառ: Ասացին` ձեր ուժերով մարեք»:
Գյուղապետի պնդմամբ` հրդեհի մարման աշխատանքներ կատարել են անասնապահները, սակայն կրակը լիովին չի մարվել. «Գյուղում ում ասում եմ, ասում է` ինձ պե՞տք ա` գնամ, կրակ մարեմ»:
Սեպտեմբեր 24, 2010
