«ԿՈՒԿՈՒ-ԿՈՒԿՈՒ, ԻՄ ԿՈՒԿՈՒՆԵՐ, ԵՐԲ ՊԻՏԻ ԴՈՒՔ ԱՌՆԵՔ ԹԵՎԵՐ… »

«ԿՈՒԿՈՒ-ԿՈՒԿՈՒ, ԻՄ ԿՈՒԿՈՒՆԵՐ, ԵՐԲ ՊԻՏԻ ԴՈՒՔ ԱՌՆԵՔ ԹԵՎԵՐ… »

Գալուստ Նանայան

Պարզվում է, որ «Դսեղ»ի անտառտնտեսության հաշվապահն էլ է մեկ-մեկ գնում անտառ…

Դպրոցական տարիներից բոլորս ենք հիշում ծնունդով դսեղցի Ամենայն Հայոց բանաստեղծ Հովաննես Թումանյանի «Չարի վերջը» պատմվածքը, որտեղ խորամանկ աղվեսը փորձում էր համոզել հիմար կկվին, որ այդ սարը իրենն է եւ այդ ծառը իրենն է, որտեղ կար մի փչակ, փչակում էլ մի բուն, բնում էլ երեք ձագ:

Փոխաբերական կարող ենք ասել, որ պատմվածքի աղվեսը հանդիսանում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը երկար տարիներ ղեկավարող Մարտուն Մաթեւոսյանը, ով իր ձեռքի տակ ունի ավելի քան 20 անտառտնտեսություն, ծառերը` անտառներն են, որ մեր երկրի տարածքում հաշվվում են ի դեպ պաշտոնական տվյալների Հայաստանի տարածքի ընդամենը 11 տոկոսը, փչակները նույն ՊՈԱԿ-ի անտառտնտեսություների վարչական գրասենյակներն են, իսկ կուկունները` նույն տնտեսությունները ղեկավարող տնօրեններն են:

Ինչեւէ, նյութում կխոսենք ընդամենը մի «փչակի» մասին, որը պաշտոնապես անվանվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսություն եւ այդ փչակում աշխատող «կկվի»` Մարտուն Ավագյանի մասին, որը իր փչակում գրանցված ունի ընդամենը`15 «ձագեր»:

Շաբաթներ առաջ մեր այցելությունը Դսեղ հայտնի էր դարձել բոլորին, որի պատճառով Դսեղի անտառտնտեսության «կկվի» «ձագերը» պատստպարվել էին իրենց «փչակում»:

Երբ փորձեցինք ճշտել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանից, թե աշխատանքային օրերին եւ այն էլ աշխատանքային ժամերին, որտեղ են եղել «Դսեղ»-ի անտառտնտեսության աշխատակիցները պրն Պետրոսյանը զանգահարեց Դսեղ ճշտելու մեր հարցի պատասխանը: Պարզվեց, որ այդ օրն անտառտնտեսության ղեկավարը իմացել է, որ լրագրողները ցանկացել են հանդիպեն իրեն, սակայն ամբողջ գյուղում ման գալով չի հանդիպել վերջիններիս: Երբ պրն Պետրոսյանը հարցրեց. «Իսկ ուր են եղել աշխատակիցները եւ գոնե մեկ մարդ ինչու չի եղել գրասենյակում, օրինակ, հաշվապահի մակարդակով». Լսափողից այն կողմ լսվեց մի շատ պարզ պատասխան, որ այդ օրը անգամ հաշվապահն է եղել անտառում:

Տեսնես ինչի համար:    

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության տնօրեն Մարտուն Ավագյանը հայտնում է, որ իր ղեկավարած տնտեսության վարչական շենքի մոտ առկա փայտավերամշակման արտադրամասը եւ սղոցարանը նա «ժառանգել» է  նախորդներից:

«Ես այս տնտեսության տնօրեն եմ նշանակվել 2009 թվականի հուլիսի վերջին եւ այդ ժամանակ փայտավերամշակման արտադրամասն աշխատում էր: Իսկ այս տարվա մարտից արդեն արտադրամասը եւ ոչ մի արտադրանք չի տվել, այսինքն չի աշխատում»,- ասում էր Մ. Ավագյանը:

Այն հարցին, թե Դսեղի անտառտնտեսության վարչական շենքի արտադրամասում ինչ փայտեր էին թափված եւ ծասկոցի տակ շարված հաճարենուց պատրատված մանրատախտակը, որ ամսին է արտադրվել զրուցակից Ավագյանը հայտնեց, որ դրանք անօրիական հատված փայտանյութ է, որ իրենք առգրավել են անօրինական փայտահատներից: «Դե հասկանում եք, մենք էլ դա կտրատում ենք, որ ձմռանը վառենք: Ձմռանը գրասենյակում մի  քանի վառարան ենք դնում, որպեզսի տաքացնենք»,- արդարանում էր Մ. Ավագյանը:

Հարցին, որ եթե հաճարենի չլինի վարչական շենքում տեղադրվող փայտե վառարանները չեն այրի եւ չեն ջերմացնի  գրասենյակի սենյակաները անտառտնտեսության ղեկավարը, հարցը ծաղրանք համարեց ու հավելեց. «Բա ինչ անեինք այդ փայտանյութը, եթե շենքում գազ չկա մենք էլ ստիպված փայտ ենք վառում, իսկ Դսեղի անտառտնտեսությունում միայն հաճարենիներ են»:

Նա անգամ մոռացել էր, որ մի քանի րոպե առաջ պնդում էր, դսեղցիներին իրենք վաճառում են թափուկից առաջացած ընդամենը 5 սմ հաստության ճախեր, այն ինչ տնտեսությունը իր աշխատակիցներին տաքացնելու համար օգտագործում է առնվազը 30-40 սմ հաստության հաճարենու կոճղերից կոտրատված փայտ:

Զրուցակիցս պնդում էր, ու մի տեղ հաստատում էր, որ մեր տեսած փայտանյությութը, որ իրենք պատրաստվում են այրել այս ձմռանը կազմում է ընդամենը 2 խմ: Սակայն նշենք, որ լուսանկարներից էլ պարձ երեւում է, որ բակում թափված կոտրատված փայտը եթե փորձենք շարել այն կկազմի մոտ 4 խմ:

Ինչեւէ, Դսեղի անտառտնտեսության տնօրեն Մ. Ավագյանը նաեւ հայտնեց, որ իր ղեկավարած տնտեսությունից այնքան էլ մեծ թիվ չի կազմում արտադրական նշանակության շինափայտը, այն ինչ դսեղցիները պնդում են եւ իրենց աչքի տեսած են ասում, որ ամեն օր էլ առնվազը 2-3 մեքենայով հաճարենիների գերաններ են դուրս բերվում իրենց անտառից:

Հիշեցնենք, որ 2010 թվականի տարեկան պլանով ամրագրված է, որ «Դսեղ»-ի անտառտնտեսությունը պետք է մթերի 350 խմ շինափայտ:

«Ես նոր մարդ եմ: Եվ երբ նշանակվեցի այս պաշտոնին ոչին չէի հասկանում անտառից, իսկ այսօր արդեն շատ բան եմ հասկանում»,- ասում էր Դսեղի անտառտնտեսության տնօրենը:

Հոկտեմբեր 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր