

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ
Շատ է քննարկվել անցած տարիներին իրականացված անտառախախտումների մասին, բայց ամեն ինչ մնում է նույնը ոչինչ չի փոխվել:
Սյունիքի մարզի անտառները կայուն ձևով նոսրանում են անտառահատումների պատճառով, բայց նոսրացումը կարող էր ավելի արագ իրականացվել, եթե չլինեին ազատագրված տարածքների անտառները: Տարբեր նպատակներով այդ տարածքներում մեծ քանակով հատվել և հատվում են, մասնավորապես կաղնի ծառատեսակը, որը օգտագործվում է բարձր որակի տակառների և մանրահատակի արտադրության համար:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2010 թվականին ստուգում էր իրականացվել Կապանի և Գորիսի անտառտնտեսություններում: Ստուգման արդյունքում պարզվեց, որ Կապանի անտառտնտեսությունում անտառախախտումների գումարը ընդամենը կազմում է ավելի քան տասներկու միլիոն դրամ, իսկ Գորիսի անտառտնտեսություննում անտառախախտումներ ընդհանրապես չեն գրանցվել:
Տեղացիները, որ իմանան ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստուգման արդյունքների մասին, կզարմանան, մանավանդ Գորիսի անտառտնտեսության իդիալական աշխատանքի մասին, կզարմանան նաև վերջերս Գորիսի անտառտնտեսություն այցելած ՀՀ նախագահի վերահսկողության տղաները, նրանք ուսումնասիրում էին հրդեհված անտառների ոդիսականը:
Մի խոսքով ամեն ինչ մնում է նույնը ոչինչ չի փոխվում:
Հոկտեմբեր 06, 2010
