«Սևան» ազգային պարկ»-ի 5 հա տարածքում 12 հազար ծառ է տնկվել

«Սևան» ազգային պարկ»-ի 5 հա տարածքում 12 հազար ծառ է տնկվել
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասի 5 հա մակերեսով տարածքում բարդի և ուռենի տեսակի շուրջ 12 հազար 3-4 տարեկան ծառեր են տնկվել: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության՝ տնկիներն աճեցվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնկարանային տնտեսությունում:
 
Նշված 5 հա-ից 2,5 հա տարածքի անտառպատման աշխատանքներն իրականացվել են 2022թ-ից հետաձգված 2,43 հա տարածքի փոխարեն: 

Մայիս 15, 2023 at 13:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր