ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ

ԷկոԼուր

Բնության պաշտպանության երիտասարդական շարժման ակտիվիստները ապօրինի անտառահատումների վերաբերյալ  պետական մարմինների գործողությունները համարում են ոչ ադեկվատ,  իմիտացիոն բնույթ է կրող: «Եթե դուք ուզում եք, որ մենք ձեզ հավատանք, պարոնա'յք, հեռացրեք պետական բարձր պաշտոններից…,  (քրեական) գործեր հարուցեք ոչ միայն գյուղանիցների, այլ նաեւ նրանց կարգադրողների, գործատուների նկատմամբ: Դե Ձեզ տեսնենք....»,- ասված է Մարիամ Սուխուդյանի դիմումի մեջ, ով տարածել է այն «Facebook» սոցիալական ցանցով, ինչպես նաեւ ուղղել է «ԷկոԼուր»-ին:

Դիմումն ուղղված է ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությանն այն մասին, որ ապօրինի անտառահատումների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացվում է:

Հոկտեմբեր 07, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր