Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում կստեղծվի նոր անտառպուրակ: Այս մասին նշվեց ս.թ. օգոստոսի 28-ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ այգին կունենա անտառային գոտի, մարզահրապարակներ, խաղահրապարակներ ու ջրային ավազան:
Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ էլ նշվեց, որ Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ամբողջությամբ կհիմնանորոգվի, աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այգին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, հովանոցներ, նստարաններ ու աղբամաններ, կկառուցվի նաև շատրվանային համալիր:
Սեպտեմբեր 04, 2023 at 15:23