Նոր Նորք վարչական շրջանում նոր այգի կկառուցվի

Նոր Նորք վարչական շրջանում նոր այգի կկառուցվի

Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կկառուցվի նոր այգի: Այս մասին նշվեց 2023թ. օգոստոսի 21-ին Երևանի գործակարգավարական քննարկման ժամանակ: 

Հանգստի գոտին կունենա շատրվանային ավազան, կասկադային աստիճանահարթակներ, երեխաների համար խաղահրապարակներով կահավորված հատված ու շների զբոսանքի համար առանձնացված տարածք: Այգում կհիմնվի անտառային գոտի, տարածքը ապահովված կլինի ոռոգման համակարգով:  

Քննարկման ժամանակ նաև նշվեց, որ շինբարեկարգման ծրագրով ընթացիկ տարում մայրաքաղաքում 16 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Եվս 25 կմ էլ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից:  
 

Օգոստոս 22, 2023 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր