Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվում, լճի մակարդակն իջնում է

Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվում, լճի մակարդակն իջնում է

Սույն թվականի օգոստոսի 16-ից սկսած Սևանա լճից իրականացվում է հավելյալ ջրառ։ Արդեն իսկ լճից վերցվել է 15,786 միլիոն խմ հավելյալ ջուր։ Ընդհանուր լճից բաց է թողնվել 185,786 միլիոն խմ ջուր: Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ Սևանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչև 70 միլիոն խմ ջուր: Ընդհանուր ջրառը կկազմի մինչև 240 միլիոն խմ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2023թ. օգոստոսի 23-ին լճի մակարդակը կազմում է 1900,43 սմ, ինչը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից (1900,59 սմ): Նշենք, որ Սևանա լճի մակարդակը սկսել է իջնել հուլիսի 12-ից սկսած:

Ջրի խիստ սակավություն է նաև Հայաստանի չորս խոշոր ջրամբարներում: 525 միլիոն խմ տարողություն ունեցող Ախուրյանի ջրամբարում օգոստոսի 23-ի դրությամբ առկա է 88,1 միլիոն խմ-ը: 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարը լցված է 14,4 միլիոն խմ-ով: 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարում առկա է միայն 19,4 միլիոն խմ ջուր, իսկ 24 միլիոն խմ ծավալով Մարմարիկի ջրամբարը լցված է ընդամենը 3,61 միլիոն խմ-ով: 

 

Օգոստոս 23, 2023 at 17:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր