«ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԹԱՆԿԱՑՄԱՄԲ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է, ՈՒ ԴԵՌ ԿԱՎԵԼԱՆԱ»

«ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԹԱՆԿԱՑՄԱՄԲ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է, ՈՒ ԴԵՌ ԿԱՎԵԼԱՆԱ»

Bulghadaryan, antarner.net
 
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի խոսքով, անցած տարվա համեմատությամբ, այս տարի ավելացել է վառելիքի պահանջարկը:

«Այսօր մեր երկիրը ունի վառելափայտի խնդիր: Անցած ու նախանցած տարի Արարատյան դաշտավայրը էդ խնդիրը չուներ, հիմա տեղեկություն ունենք, որ Արարատյան դաշտավայրի գյուղերը, որ գազաֆիկացված են, էնտեղ էլ են փայտանյութ պատրաստում»,- օրերս Լոռի մարզ կատարած իր այցի ընթացքում նշեց Մաթեւոսյանը:

Նա շարունակեց, թե ավելացել է մարդկանց թիվը, որոնք ուզում են գազ չվառեն, փայտ վառեն:
Նույն հայտարարութունն արեց նաեւ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը.«գազի սակագնի թանկացմամբ վառելափայտի պահանջարկն ավելացել է, ու դեռ կավելանա»։

Հոկտեմբեր 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր