Էկոպարեկային ծառայության կողմից հայտնաբերվել են ապօրինի ածխահորեր և փայտանյութ

Էկոպարեկային ծառայության կողմից հայտնաբերվել են ապօրինի ածխահորեր և փայտանյութ
Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են տասից ավելի ածխահորեր, 83 խմ տարբեր տեսակի հատված ծառեր, 335 պարկ արդեն պատրաստի վիճակում փայտածուխ։ ԽաԽտումները հայտնաբերվել են Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
 
Ըստ հաղորդագրության՝ հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել: Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչաական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանագրության՝ պետությանը պատճառված վնասի չափը նախնական տվյալներով կազմել է 3 միլիոն 287 հազար 990 դրամ:
 
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Փետրվար 06, 2024 at 15:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր