

ԷկոԼուր
Եղեգնուտի եւ Վահագնի անտառապետություններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը եւ Վահե Վարդումյանը հոկտեմբերի 23-ին հարցաքննության են հրավիրվել Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունք՝ որպես վկա:
Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերի 9-ին Վահե Վարդումյանը եւ Մարիամ Սուխուդյանը Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի հետ մասնակցել են անօրինական անտառահատումների մոնիտորինգին եւ հայտնաբերել նոր կտրված 116 կոճղ:
Հոկտեմբեր 22, 2010
