ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂ ԴԺՎԱՐ Է ՀԱՍՆԵԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂ ԴԺՎԱՐ Է ՀԱՍՆԵԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ

ԷկոԼուր

Հայաստանում ծայրահեղ դժվար է հասնել էկոլոգիական կայունության:  Հայաստանում Հազարամյակի զարգացման նպատակների կատարման վերաբերյալ ազգային զեկույցում հնչած գնահատականը` նպատակը հեշտ իրագործելի է, չի համապատասխանում իրականությանը: Այսպիսին է հասարակական կազմակերպությունների կարծիքը, որոնք հոկտեմբերի 22-ին մասնակցեցին ՄԱԿ-ի պատվերով պատրաստված այս զեկույցի քննարկմանը: Հիմնական բանավեճերն անտառային սեկտորի շուրջ էին:

Խնդիրն այն է, որ Ազգային զեկույցի անտառային սեկտորի հատվածը ներկայացնում է միայն պաշտոնական դիրքորոշում արտացոլող տվյալներ եւ թվեր: Սակայն արդեն երկար ժամանակ է`  արմատական վեճ կա անկախ փորձագետների եւ պաշտոնյաների միջեւ այն մասին, թե որքան անտառ մենք ունենք, եւ որքան են կորուստները:

Պաշտոնական տվյալները հենվում են 1992թ. թվերի վրա, որոնց համաձայն Հայաստանում  11,2% անտառածածկ տարածք կա: Իսկ անկախ գնահատականները խոսում են 5-6%-ի մասին:

Հոկտեմբեր 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր