ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՈՒՄԸ, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 50 ՀԱԶԱՐ ՀԱ ԱՆՏԱՌ ԴԱԴԱՐԵՑ ԱՆՏԱՌ ՀԱՄԱՐՎԵԼ, ՊԱՐԶԱՊԵՍ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՈՒՄԸ, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 50 ՀԱԶԱՐ ՀԱ ԱՆՏԱՌ ԴԱԴԱՐԵՑ ԱՆՏԱՌ ՀԱՄԱՐՎԵԼ, ՊԱՐԶԱՊԵՍ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը թյուրիմացություն անվանեց համայնքների սահմանների ձեւափոխումը, որի արդյունքում 50 հազար հա անտառ դադարեց անտառ համարվել: Մենք արդեն պնդում ենք, որ դա պարզապես թյուրիմացություն չէր: Դա անօրինություն է, որը բարձր մակարդակով լուծում է պահանջում: Կարելի է սպասել, որ եթե որոշում չընդունվի, ապա մենք կկորցնենք այդ անտառը, քանի որ նրա մեծ մասն արդեն պետական չէ, այլ` մասնավոր սեփականություն եւ վաճառված է տարբեր մարդկանց:  Վառ օրինակ է Հանքավանի 500 հա անտառը, որն արոտավայր էր համարվել եւ վաճառվել: Մեր աչքի առաջ մի քանի մարդ կտրեցին 6 լիարժեք սոճիներ եւ հեռացան (տես ֆոտոռեպորտաժը): Պարզվեց, որ Հանքավան համայնքն արդեն երկու օր լույս չուներ, որովհետեւ անտառով անցնող էլեկտրալարերը ծառերի պատճառով թույլ միացում են տվել: Բնակիչներն էլ սեփական ձեռքերով վերացրեցին խոչընդոտը: Դժվար է նրանց պատասխանատվության կանչել, քանի որ կադաստրային փաստաթղթերով անտառ գոյություն գոյություն չունի, եւ չկա այն, թե ով իրավունք ունի հատումների մասին որոշում ընդունել:

Բայց կան ավելի խորը ռիսկեր: Իսկ եթե այդ անտառի տերը ցանկանա զբաղվել արժեքավոր մետաղների արդյունահանմամբ, ապա գյուղատնտեսական նշանակության հողերը արդյունաբերական նշանակության հողերի կատեգորիա փոխելուն խոչընդոտելը ծայր աստիճան դժվար կլինի:  

Հայանտառը պնդում է, որ, անխոս, անհրաժեշտ է անտառի նախկին կարգավիճակը վերադարձնել, բայց դրա համար ֆինանսներ են անհրաժեշտ: Մեր կարծիքով, անհրաժեշտ է պատասխանատվության կանչել այն մարդկանց, ովքեր իրենց ստորագրությունն են դրել այդ որոշման տակ եւ նրանց վրա դնել այդ ֆինանսական ծախսերը:

Հոկտեմբեր 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր