ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

ԷկոԼուր

Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը այլևս հրաժարվում է գնալ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունք՝ ցուցմունք տալու:

Եղեգնուտի եւ Վահագնի անտառապետություններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը և Վահե Վարդումյանը հոկտեմբերի 23-ին հարցաքննության էին հրավիրվել Գուգարքի քննչական բաժանմունք՝ որպես վկա:

«Մենք հայտարարում ենք և հրաժարվում այլևս ցուցմունքներ տալու, ինչպես նաև չենք գնալու Գուգարք, մինչև չստանանք արդեն իսկ կատարած ճանապարհածախսը:

Ու թող քննիչը նեղություն քաշի ու գա Երևան`  մեզ հարցաքննելու: …Նրանք մեղավորներին պատժելու փոխարենը ոտնահարում են վկայի իրավունքները»,- ասված է ակտիվիստի տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի՝ պետական բյուջեի հաշվին պետք է հատուցվեր վկայի երթեւեկության ծախսերը, ինչը չի արվել: «Ինչու, եթե կա օրենք, այն չի գործում: Դիմում եմ պատկան մարմիններին: Եթե Գուգարքի ոստիկանությունը օրենքից դուրս բան է անում, համապատասխան պատժի ենթարկել»,- հայտարարել է Մարիամ Սուխուդյանը:

Նոյեմբեր 00, 0000


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր