16110 հատ ծառ կհատվի Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի անցկացման համար

16110 հատ ծառ կհատվի Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի անցկացման համար

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Մեղրի-Նորավան հատվածում՝ 101600քմ տարածքում, ոչնչացվելու է անտառային տարածք. հատվելու է 16110 հատ ծառ, մինչև 4սմ և մատղաշ ու բնական վերաճ՝17500 հատ՝ Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի անցկացման համար: Ծրագրի նպատակն է ավելացնել Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի միջին տարեկան ծավալը:

Էլեկտրահաղորդման օդային գծի հայաստանյան հատվածը սկիզբ է առնում Ագարակ ավանի մոտակայքից և, անցնելով ՀՀ  Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերով, մուտք է գործելու Հրազդանի ՋԷԿ:

Ծրագրի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող ընդհանուր տնտեսական վնասը կազմում է 413.37 միլիոն դրամ:

Ըստ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր ճարատարապետի տեղակալ Սմբատ Արշակյանի՝ ծառահատումները չեն իրականացվի, մինչև ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացված անտառապատման նախագիծը չհաստատվի: Նախագծով անռատապատման տարածքը տրամադրել է «Հայանտառ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզի Արծվանիկի անտառապետությունում, որտեղ անտառ է տնկվելու 13.48 հա տարածքում:  2 տարվա ընթացքում տնկվելու է 37406 հատ ծառ, որից 29925 ծառը՝ առաջին տարում: Տնկվելու են՝ հունական ընկուզենիներ, վայրի տանձենիներ, խնձորենիներ, սալորենիներ և բալենիներ: Ոռոգման համար անհրաժեշտ ջուրը նախատեսվում է բերել ջրատար մեքենայով: Անտառմշակույթների ջրումը պայմանագրային հիմունքներով իրականացվելու է ռետինե խողովակով՝ ձեռքով: 1 հա մակերեսում պահանջվելիք ջրի ծախսը 2220 ծառերի համար մոտ 22,2 մ3 ջուր:

Անտառապատման տարածքի մյուսը մասը պետք է տրամադրի ՀՀ բնապահպանության նախարարությունը: ԷկոԼուրի հարցին, թե արդյոք նախատեսված են անտառահատումներ Սյունքի բնության հատուկ պահպանվող տարածքներում, Սմբատ Արշակյանը դժվարացավ պատասխանել:

Հունիս 15, 2016 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր