ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ, ԱՊԱ ՎՃԱՐԻՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ՀԱՄԱՐ

ԵԹԵ  ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ  ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ, ԱՊԱ ՎՃԱՐԻՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ՀԱՄԱՐ

ԷկոԼուր

ՀՀ  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կոչը` պայքարել անօրինական անտառահատումների դեմ հասարակության եւ ակտիվիստ էկոլոգների օգնությամբ, ոստիկանության աշխատակիցները յուրովի են հասկացել:

Ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանի եւ Վահե Վարդումյանի պահանջին` վճարել ճանապարհածախսը (ակտիվիստները անօրինական անտառահատումների փաստի առթիվ կանչվել էին Լոռու մարզի ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունք`  որպես վկա), քննիչ Հ. Մարգարյանը պատասխանել է  մերժումով` հայտնելով, որ ճանապարհածախսը նրանք կարող են ստանալ դատարանի միջոցով: «Ձեր կրած ծախսերի հատուցում ստանալու նպատակով կարող եք դիմել դատարան»,- ասված է 2010թ. հոկտեմբերի 25-ի թիվ 7/17 – 1445 պաշտոնական նամակում:

Հոկտեմբեր 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր