ՀՐԴԵՀ ԱՆՏԱՌՈՒՄ

Panorama.am

Նախօրեին` ժամը 16.18-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Նորաշեն գյուղի հարակից անտառում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Աին արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և տեղի բնակիչները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.20-ին, մարվել`18.00-ին: Այրվել է 4 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 19.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի անտառափեշից դեպի 1 կմ արևելք գտնվող սարալանջին խոտածածկ տարածք է այրվում և կրակը տարածվում է անտառի ուղղությամբ: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների ուժերով ժամը 22.00-ին հրդեհը մարվել է: Այրվել է 12 հա խոտածածկ տարածք:

Նոյեմբեր 12, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր