

ԷկոԼուր
2010թ. նոյեմբերի 25-ին ամփոփվեց «Հայաստանի անտառները» թեմայով լրագրողական աշխատանքների մրցույթը, որը հայտարարվել էր անտառային ոլորտի խնդիրների բազմակողմանի եւ հետեւողական լուսաբանումը խրախուսելու նպատակով: (Տես լուսանկարները)
Հանձնաժողովի որոշմամբ մրցույթի 4 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին.
«Լավագույն հեռուստատեսային նյութ» անվանակարգում` Գյումրու «Գալա» հեռուստաընկերությունից Քրիստինա Մկրտչյանը` «Հատվել են ոչ թե 11, այլ …» սյուժեի համար
«Լավագույն ռադիոնյութ» անվանակարգում` «Ազատություն» ռադիոկայանի Վանաձորի թղթակից Նաիրա Բուլղադարյանը` «Ծառահատումներ Գուգարքի անտառներում» նյութի համար
«Լավագույն տպագիր հոդված» անվանակարգում` «168 ժամ» թերթից Մարինե Մատիրոսյանը «Սանիտարական անվան տակ «մորթվում է» անտառը» նյութի համար
«Լավագույն օնլայն հոդված» անվանակարգում` «Հրապարակ» օնլայն պարբերականի Վանաձորի թղթակից Էդուարդ Արզումանյանը «Իրականում ոչ թե 11 էր, ոչ 116, այլ` 300» հոդվածի համար:
Խրախուսական մրցանակների արժանացան «Բանաձեւ» ընկերության լրագրող Գոհար Մանուկյանը «Բնությունից նատյուրմորտ» հատուկ ռեպորտաժի համար եւ Lragir.am-ի լրագրող Սիրանուշ Պապյանը «Դիլիջանում ինչ կա չկա» հոդվածի համար:
«Հայաստանի անտառները» թեմայովլրագրողական աշխատանքների մրցույթը կազմակերպել են Ալտեռա ՍՊԸ-ն, Ինտերնյուս ՀԿ-ն եւ ENPI FLEG Հայաստան ծրագիրը:
ENPI FLEG (Improving Forest Law Enforcement and Governane in Europian Neighborhood Policy Countries and Russia) ծրագիրն իրականացվում է հյուսիս-արեւելյան Եվրոպայի 7 երկրներում` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան եւ աջակցում է անտառների կառավարման կայուն մեխանիզմների մշակմանը:
Նոյեմբեր 25, 2010
