ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արմենպրես

Անտառային հրդեհները Լոռու մարզում շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը, մինչ այժմ այրվել է 1300 հա-ից ավելի չոր խոտածածկույթ: Բացի նյութական վնասից, Լոռու մարզին պատճառվել է նաեւ հսկայական էկոլոգիական վնաս. մարզում գրեթե բոլոր սարերի գագաթները, ստորոտները սեւացած են:

Փրկարարական վարչության պետը հրդեհների հաճախակիության մեջ միտում է տեսնում, նշելով, որ անհնար է, որ մեկ ամսում մարզի գրեթե ողջ տարածքում հրդեհներ բռնկվեին: Բացի այդ, հրդեհի օջախներին հասնելով` հրշեջները հայտնաբերել են այրված անվադողերի հետքեր, հեղուկ դյուրավառ նյութերի տարաներ, անգամ՝ դեռեւս չայրված անվադողեր:

Գտնվածը վկայում է այն մասին, որ անտառում բռնկված հրդեհները պատահականության արդյունք չեն եւ, որ միտումնավոր այրվել է հենց անտառը, այլ ոչ թե չոր խոտածածկույթը: Անտառային հրդեհների դեպքերի մասին, ըստ փրկարարական վարչության պետի, տեղեկացվել են բոլոր համապատասխան մարմինները, այդ թվում՝ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը:

40 ՀԵԿՏԱՐՆ ԱՅՐՎԵԼ Է
Ա1+


Դեկտեմբերի 6-ին Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի հարակից սարալանջին բռնկված հրդեհը մարելու համար պահանջվել է մոտ 7 ժամ:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ,ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխա¬տա¬կիցներ և Վարդանիձոր գյուղի բնակիչներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը16.40-ին:Այրվել է 40 հա խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Սահմանվել է հերթապահություն:

Ըստ Փրկարար ծառայության` հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել նաև հանրապետության մի շարք այլ շրջաններում` Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այրվել է` 30 հա, Ամրակից գյուղի հարակից տարածքում`3000 քմ, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի հարակից տարածքում` 2 հա, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի հարակից տարածքում`30 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի հարակից սարալանջում`30 հա խոտածածկ տարածքներ:

Հրդեհները ժամանակին մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Դեկտեմբեր 07, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր